7 օգոստոսի 2007 - 18:50 AMT
Մեթյու Բրայզա. «Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը իմ խնդիրը չէ, որպես միջնորդ»
«Կա երեք գլխավոր սկզբունք, որոնք կազդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա. հրաժարվել ուժի կիրառումից, պետությունների տարածքային ամբոջղականության ճանաչում եւ ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունք: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հակամարտությունում, լինի դա Վրաստանում, Մոլդովայում, Կովկասում, եթե մարդիկ խաղաղ կարգավորում են փնտրում, ապա պետք է փոխզիջում գտնել այդ սկզբունքների միջեւ»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հիմնվել են անջատողակնների կողմից: «Որոշ ժամանակ անց այլ երկրները ճանաչել են մեր անկախությունը, դա նորմալ է: Մենք ինքնորոշման իրավունք ենք ստացել: Եւ նույն շրջանում` VXIII դարում, մի քանի տարի անց, այլ նախկին գաղութները, այս անգամ Իսպանիայի, եւս մեր օգնության կարիքն ունեին, որպեսզի մենք ճանաչեինք նրանց անկախությունը: Սակայն մենք ասացինք. «Ոչ, շնորհակալություն, դա չի բխում մեր շահերից»: Նրանք ասում են. «Այս ինչ է, չէ որ մենք ճանաչեցինք ձեր անկախությունը»: Սակայն մենք պատասխանեցինք, որ յուրաքանչյուր դեպքում բոլոր մոտեցումները տարբերվում են միմյանցից»,- ասել է նա: Ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ փոխզիջումներ փնտրելը առաջնորդների խնդիրն է: Նրա կարծիքով, ինքնորոշման իրավունքը կարող է հասնել անկախության կամ ինքնավարության հռչակմանը: «Եւ ես` որպես միջնորդ եւ որպես դիվանագետ, չեմ կարող որոշել` ինչպիսին կլինի կարգավիճակը, դա իմ խնդիրը չէ: Գուցե, ժողովրդի ներկայացուցիչները որոշեն ապագայում, որ Ղարաբաղը լավ է, որ անկախ լինի: Իսկ գուցե, նրանք որոշեն, որ լավ է լինել Ադրբեջանի կազմում` անկախության շատ բարձր մակարդակով: Սակայն դա իմ խնդիրը չէ... Բանակցություններ են գնում, մենք փոխզիջում ենք փնտրում: Սակայն ես կնախընտրեի չմեկնաբանել նախագահների քննարկումների մանրամասները: Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Եթե այդպես, ապա ի՞նչ դա կնշանակի Ղարաբաղի կարգավիճակի համար, ինչպիսի՞ն կլիներ այդ դեպքում արդյունքը: Եւ հայկական կողմն այժմ մտածում է այդ ուղղությամբ, ինչն է ավելի լավ իր համար, ինչ կնշանակի այդ հանրաքվեն, եթե ադրբեջանական կողմը ամբողջությամբ է մասնակցում դրան: Իսկ գուցե, ա՞յլ բնորոշում, ա՞յլ բառ: Որը կարտացոլեր ձայների կամ բնակիչների, կամ էլ Ղարաբաղի նախկին բնակիչների քանակը, ովքեր կարող են մասնակցել այդ քվեարկությանը: Եւ դա նախագահների խնդիրն է, ոչ իմը»,- ընդգծել է Բրայզան:

Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ բոլոր գաղթականները վերադառնալու իրավունք ունեն, դա սկզբունքային է: «Սակայն մենք չենք կարող արագացնել այդ հարցի կարգավորումը: Նախագահներն իրենք պետք է որոշեն. երբ, ինչպես, ինչ պայմաններով եւ այլն»,- հայտարարել է ԵԱՀկ ՄԽ ամերիկացի համանախագահը, հայտնում է «Վրեմյա նովոստեյ»-ը: