26 հունվարի 2017 - 15:25 AMT
Forbes. Սամվել Կարապետյանը 3-ն է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում Forbes-ի վարկածով:

Forbes-ի ռուսական տարբերակը հունվարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են` «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ին: Եկամուտը գնահատվում է $670 մլն:

Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն:

Հանդեսի վարկանիշի առաջին հորիզոնականում են գործընկերներ Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը՝ $1.270 մլրդ դոլարով: Երկրորդն «Իկեա» ցանցի սեփականատերն Ինգվար Կամպրադն է՝ $800 մլն եկամուտով: