Հունվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որՎարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածը, Ոսկեպարի և Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր», Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին մերկասառույց է:
Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Ախուրյան գյուղերում, Կապան-Գորիս ավտոճանապարհին ձյուն է տեղում:
Շիրակի մարզում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Հանրապետության տարածքում հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: