30 հունվարի 2017 - 09:57 AMT
Հանգստյան օրերին հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 40 անգամ

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց:

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 180 կրակոց: