30 հունվարի 2017 - 11:09 AMT
Ոստիկանության Արթիկի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արթիկի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Խորեն Բարխոյանը: