ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մոտ 13 մլն փաստաթուղթ, որոնց մի մասը վերաբերում է հայերին, Հայաստանին և սփյուռքին:
1983 թվականի մայիսի 3-ին պատրաստված փաստաթուղթը վերաբերում է Անկարայի հնարավոր արձագանքին արքեպիսկոպոս Գարեգինի ու ԱՄՆ նախագահի հանդիպմանը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Անկարան, հավանաբար, դեմ չի լինի նման հանդիպմանը, քանի որ քիչ ուշադրություն է դարձնում եկեղեցու ու ԱՄՆ ղեկավարության շփումներին: «Մեր կարծիքով, թուրքերը պատմականորեն տարբերություն են դնում հայկական եկեղեցու առաջնորդների (որոնք մշտապես քննադատում են հայկական ահաբեկչությունը), ու հայերի այլ առաջնորդների միջև, ովքեր երկիմաստ դիրքորոշում ունեն հարցի շուրջ», - ասվում է զեկույցում:
«Բեյրութցի արքեպիսկոպոսը Լիբանանի միության ու անկախության ջատագով է: Թուրքերը կարծում են, որ հանդիպումը կենտրոնանալու է Լիբանանի հարցի շուրջ», - նշվում է զեկույցում:
«Եթե թուրքերն անգամ որպես մարտահրավեր գնահատեն արքեպիսկոպոսի ու նախագահի հանդիպումը, դժվար թե բողոք հայտնելուց բացի այլ քայլերի դիմեն», - գրում են զեկույցի հեղինակները:
Միաժամանակ նշվում է, որ հայկական զինված պայքարի հարցը դարձել է կիպրոսյան ճգնաժամի բաղադրիչ՝ թուրքերը մեղադրում են հույներին հայ զինյալներին ապաստան տալու մեջ, Աթենքը հերքում է մեղադրանքները:
Կարդացեք նաև. ԿՀՎ զեկույցներ. ԱՍԱԼԱ-ի գործողություններն աշխարհում ամենամահաբերն էին նման խմբերի հարձակումներից
ԱՍԱԼԱ-ն ջանք չէր խնայում ՀՅԴ հետ մրցակցությունը սրելու համար