3 սեպտեմբերի 2007 - 14:42 AMT
ԱՄՆ-ի հրեական համայնքը դեռեւս պատրաստ չէ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ-ի հրեա փաստաբանների ասոցիացիան հարցում է անցկացնում Ամերիկայի հրեական համայնքի վերաբերմունքի վերաբերյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Ինչպես հաղորդում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը, ըստ հարցման արդյունքների, 61,1 տոկոսը կարծիք է հայտնել, որ կան հարցեր, որ լուծման կարիք ունեն, 38,89 տոկոսը գտնում է, որ ժամանակն է առաջ շարժվել: