Թուրքիայում 2016 թվականի ընթացքում 101.614 մանր ու միջին ձեռնարկարիրական գործունեությամբ զբաղվողների մի մասը դադարեցրել է գործունեությունը:
«Թուրքիայի ձեռնարկատերերի ու արհեստավորների կոնֆեդերացիայի» տվյալների համաձայն` այս թիվը 4.000-ով գերազանցում է 2015-ի տվյալները (97.715):
Ամենաշատը գործունեությունը դադարեցվել է նպարավաճառության ու սննդի ոլոտրում` միասին կազմելով 10.537: Գործունեությունը դադարեցրել է մոտ 5.000 սրճավաճառ, 4.300 վարորդ, 3.189 վարսավիրև այլն, Cumhuriyet.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ավելի մեծ թվով ձեռնարկությունները են փակվել հատկապես տարվա վերջին եռամսյակում` ամսվա ընթացքում նվազագույնը հազար ձեռնարկություն:
2016-ին կտրուկ ավելացել է նաև գործունեության ոլորտը փոխած ձեռնարկատերերի թիվը` հասնելով 1 մլն 286.103-ի: Նույն տվյալը 2015-ի համար կազմել է 216.309: