3 սեպտեմբերի 2007 - 19:27 AMT
ՀՀ ՊՆ-ում կայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի ամփոփիչ նիստը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` հինգերորդ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին եւ համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները: Որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, տրվեցին հանձնարարականներ: