Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը դիմել է սիրիական հակամարտության կողմերին՝ կոչ անելով փետրվարի 20-ին Ժնևում կայանալիք բանակցությունների նոր փուլին մասնակցել առանց նախապայմանների:
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած հայտարարությունում, հաղորդում է RIA.ru-ն:
«Անվտանգության խորհրդի անդամներն հուսով են, որ միջսիրիական բանակցությունները կվերականգնվեն, աջակցում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային ժնևյան բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու հարցում և կոչ են անում հակամարտող կողմերին մասնակցել բանակցություններին առանց նախապայմանների»,-նշվում է հայտարարության տեքստում:
Նշվում է, որ հայտարարության նախագիծը նախապատրաստվել և ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման է դրվել Ռուսաստանի նախաձեռնությամբ:
ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշել է գումար հատկացնել ԱԳՆ-ին սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով: