Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է Հորդանանի Արևմտյան ափին 3000 տուն կառուցելու մասին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես հավանություն եմ տվել պաշտպանության նախարարի առաջարկին Հորդանանի Արևմտյան ափին 3000 տուն կառուցելու վերաբերյալ»,-ասել է վարչապետը, գրում է Lenta.ru-ն:
Հունվարի 24-ին Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց այդ տարածաշրջանում 2.500 միավոր բնակարան կառուցելու մասին: Նշվում էր, որ տները հիմնականում կկառուցվեն արդեն գործող բնակավայրերի սահմաններում:
Հունվարի 22-ին Նեթանյահուն չեղաևրկեց Արևելյան Երուսաղեմում տների կառուցման արգելքը: «Այլևս հարկ չկա համաձայնեցնելու հրեական թաղամասերում կառուցվելիք ծինարարությունը: Մենք կկառուցենք որքան ուզենք և որտեղ ուզենք»,-ասել է նա:
ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց:
Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից:
Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ:
Իսրայելը ժամանակավորապես սահմանափակել է աշխատանքային կապերն այն երկրների հետ, որոնք դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ում հավանություն են տվել 2334 բանաձևին, որը դատապարտում է հրեական ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում: