1 փետրվարի 2017 - 15:43 AMT
Բաքվում 4 ահաբեկչի են սպանել, մեկին` ձերբակալել

Բաքվում 4 ծայրահեղական է սպանվել, որոնք հարում էին երկրից դուրս գործող ահաբեկչական կազմակերպություններին, գրում է Lenat.ru-ն Ադրբեջանի անվտանգության ծառայության վրա հղումով:

«Հունվարի 31-ին առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալության հատուկ գործողության ժամանակ տեղում գնդակահարվել են հանրապետության քաղաքացիներ Ուլուբեկովը, Աբու Խավսա մականունով, Դեմիրորը, Աբդուլղարիբ մականունով, Ալամամեդովը և, Աբդուլլահ մականունով Մամեդովը: Ահաբեկիչներից մեկը` Սադիխովը, Աբդուլհալիդ մականունով, ձերբակալվել է»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ծայրահեղականները փորձել են դիմադրել իրավապահներին` կրակ բացելով ատրճանակներից և ինքնաձիգերից:

2016-ի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի հատուկ ծառայություններն ահաբեկչական գործողություն են կանխել: Հանցագործը նույնպես դիմադրել էր և փորձել էր պայթեցնել մահապարտի գոտին: Նա ևս գնդակահարվել է տեղում անվտանգության ուժերի կողմից: