1 փետրվարի 2017 - 15:30 AMT
Մոսկվա-Երևան ինքնաթիռը չի կարողացել թռչել Մոսկվայից անսարքության պատճառով

Փետրվարի 1-ի առավոտյան UTair ավիաընկերության «Բոինգ-737» ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Երևան չվերթը, չի կարողացել օդ բարձրանալ` թռիչքին պատրաստվելիս օդանավի օդաչուն զեկուցել է ինքնաթիռում կրիտիկական իրավիճակի մասին:

Թռիչքի չեղարկման պատճառ են դարձել կոտրված փականները ինքնաթիռի թևերի հետևի մասում, գրում է Rusarminfo-ն:

Ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել: «Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները ստուգում են ինքնաթիռը:

2017-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները 2016-ի համեմատ նվազել են 12%-ով: Այդպիսի տվյալներ են բերում զբոսաշրջային «Տուտու.ռու» ծառայության փորձագետները, որոնք առանձնացրել են ՌԴ-ից արտերկիր ամենաբյուջետային ու պահանջված ավիաչվերթները: 2017-ի փետրվարի համար Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի միջին արժեքը նվազել է մինչև 8983 ռուբլի: