ԱՄՆ Դելավեր նահանգի Սմիրնա քաղաքի բանտի կալանավորները խռովություն են բարձրացրել և պատանդ են վերցրել հսկիչներին: Ըստ տեղեկատվության, 4 մարդ է պատանդ վերցվել, որից 2-ին ավելի ուշ ազատ են արձակել:
Կալանավորներից մեկը կապ է հաստատել է տեղի News Journal թերթի լրագրողնի հետ և հայտնել է, որ պատանդառություն է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով, գրում է BBC-ին:
«Պատճառն այն ամենն է, ինչ նա արել: Այն ամենը, ինչ անում է հիմա: Մենք գիտենք, որ բանտում ամեն ինչ դեպի վատը կփոխվի»,-ասել է նա:
Բանտը տասնյակ ոստիկաններ են պաշարել, բանակցություններ են ընթանում: Ազատ արձակված պատանդներից մեկը թեթև վիրավորում ունի, որը չի սպառնում կյանքին:
Կալանավորները կապվել են լրագրողի հետ բանտարկյալներից մեկի հարսնացուի միջոցով, որը ներկայացել է թղթակցին որպես կալանավորներից մեկի մայրը: Լրագրողի հետ զրույցում կալանավորներից մեկն ասել է, որ իրենք պահանջում են արդյունավետ վերականգնում բոլոր կալանավորների համար: Նախապատվությունն իրենք տալիս են կրթական ծրագրերին: Կալանավորները նաև ցանկանում են իմանալ, թե ինչպես են բաշխվում բանտին հատկացված գումարները: Սմիրնայի բանտը տղամարդկանց խոշորագույն կալանավայրն է Դելավեր նահանգում, որտեղ կա նաև մահապատժի սենյակ: Այդ բանտում մահապատիժներ են իրականացվել: