ԱՄՆ 4 հանրապետական կոնգրեսական նոր օրինագիծ է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ` բալիստիկ հրթիռների մշակման և ահաբեկչությանն աջակցելու համար:
«Փիթեր Ռոսքեմը, Լի Զելդինը, Լեոնարդ Լանսն ու Դագ Լեմբորնը ներկայացրել են Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծի նախագիծը` Իրանի կողմից ահաբեկչությանը սատարելու, մարդու իրավունքների խախտումների և բալիստիկ հրթիռների ծրագրի մշակման պատճառով»,-ասվում է Իլինոյսից ԱՄՆ կոնգրեսական Փիթեր Ռոսքեմի հաղորդագրության մեջ, հայտնում է «Կոմերսանտը»:
«Իրանը ծիծաղում է միջազգային հանրության վրա` հրթիռային ծրագիր իրականացնելով, սատարելով ահաբեկչությանն ու խախտելով մարդու իրավունքները: ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի նստելու»,-ասել է Ռոսքեմը
Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ է փորձարկել: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, փորձնական գործարկումը տեղի է ունեցել հունվարի 29-ին:
Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հրթիռները երբեք չեն հագեցվելու միջուկային մարտագլխիկներով: Պաշտոնական Իրանը պնդում է նաև, որ մատդիր չէ միջուկային զենք զարգացնել, թեև երկրի ռազմական ղեկավարությունը պնդում էր, որ հրթիռային գործարկումների ծրագիրն ընդլայնվի: