2 փետրվարի 2017 - 13:00 AMT
ՀՀ ՊՆ. Կապանում ավտովթար չի եղել, զինծառայող չի հոսպիտալացվել

Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում ավտովթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայկական ԶԼՄ-ներով տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ ՊՆ համարանիշներով Ուրալ մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը, ինչի հետևանքով 26 զինծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։