5 սեպտեմբերի 2007 - 16:36 AMT
Միայն ԵՄ-ն հնարավորություն ունի վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հարցում
«Ես չեմ ցանկանում նախապես խոսել ԵՄ-ի առաջիկա աշխատանքի մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Կարող եմ միայն ասել, որ մենք սատարում ենք եւ հարգում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը»,-հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Եվրամիության գործողություններն ուղղված կլինեն ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի սատարմանն ու շարունակությանը: «Մենք շատ բան կարող ենք անել Լեռնային Ղարաբաղի համայնքների միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ կապեր հաստատելու համար: Միայն մենք ունենք այդպիսի հնարավորություն, քանի որ մենք ռազմավարական համագործակցություն ենք զարգացնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,-նշել է նա, հաղորդում է «Թրենդը»: