5 սեպտեմբերի 2007 - 17:15 AMT
Պ. Սեմնեբի. Հարավային Կովկասի երկրները հատուկ նշանակություն են տալիս Գործողությունների ծրագրին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում
Բրյուսելում սեպտեմբերի 3-ին կայացած գիտաժողովը` ԵՄ-ի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների խորացման եւ կապերի ամրապնդման հարցերով, շատ կարեւոր փուլ է բոլոր մասնակից-երկրների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Ես ուրախ եմ, որ հարավկովկասյան երկրները մասնակցել են միջոցառմանը նախարարաների մակարդակով: Դա այն բանի ցուցանիշն է, որ Հարավային Կովկասի երկրները հատուկ նշանակություն են տալիս Գործողությունների ծրագրին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,- նշել է Պ. Սեմնեբին: Նրա խոսքերով, շատ կարեւոր է Գործողությունների ծրագրից բխող պարտավորությունների կատարումը, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության հարցերով: Դրանք հիմնարար խնդիրներ են Եվրամիության երկրների հետ սերտ եւ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման համար, հավելել է նա, հաղորդում է Թրենդը: