ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ անորոշ է մնում:
«Այդ հարցով դեռ ոչինչ չկա: 2016-ի նոյեմբերին նախատեսված աճուրդը չի կայացել մասնակից չլինելու պատճառով: Կառավարությունը դեռ նոր որոշում չի կայացրել, թե ինչ պետք է արվի», - PanARMENIAN.Net-ին հայտնեց պետական գույքի կառավարման վարչության տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու՝ Մարգարիտա Սարգսյանը:
Նրա խոսքով, նոր աճուրդ այս պահին նախատեսված չէ:
Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, Սարգսյանը տեղեկացրեց, որ վարչությանն այդ հացով «Ռոստելեկոմը» չի դիմել:
Իսկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի:
ՀՀ կառավարությունը 2016-ի հոկտեմբերին որոշվել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Շենքի գնահատված արժեքը կազմում Է մոտ 13.2 մլրդ դրամ: