2 փետրվարի 2017 - 18:56 AMT
Մխիթարյանը՝ շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Goal.com-ը կազմել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Նրանց թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա անհաջող է խաղացել «Հալ Սիթիի» դեմ:

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Հալ Սիթի» - «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը ոչ ոքի՝ 0։0 հաշվով է ավարտվել:«Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում՝ փոխարինվելով 62-րդ րոպեին։