3 փետրվարի 2017 - 12:48 AMT
Հայկական գինիները կներկայացվեն Մոսկվայում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցի 12 հայկական գինեգործական ընկերություն, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ։

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն արտերկրյա գնորդին հայկական գինին ներկայացնել է և սպառման շուկաներն ընդլայնելը:

«Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաև ծանոթանալու վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին: