6 սեպտեմբերի 2007 - 14:31 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ
Սեպտեմբերի 5-6 Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ռուսական կողմը բանակցություններում գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ` պետական քարտուղար Գրիգորի Կառասինը, հայկական կողմը` Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

Զրույցների ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված իրավիճակը, այդ դաշտում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցության արդի հարցերը, եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգությունը, երկկողմ եւ խորհրդատվական հարաբերությունները: Խորհրդակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: