6 սեպտեմբերի 2007 - 15:59 AMT
Ֆրանսիայի հրեական համայնքը միշտ էլ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ֆրանսիայի հրեական համայնքը միշտ էլ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին: «Ի սկզբանե Ֆրանսիայի հրեաները համակողմանի օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունը վերապրածներին, փախստականների ճամբարներ են բացել, աշխատանք են տվել, հսկայական բարեգործություններ արել, ինչպես եւ Ֆրանսիայի ողջ ժողովուրդը: Մենք գտնում ենք, որ Ֆրանսիան պարտավորություններ ունի հայ ժողովրդի առջեւ եւ կատարում է դրանք 1915 թվականից ի վեր»,-ընդգծել է Հոլանդը: