4 փետրվարի 2017 - 16:09 AMT
Ջերմաստիճանը փետրվարի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 6-8°-ով

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 6-7-ին արևմտյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-7-ին ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Փետրվարի 5-ի, 6-ի ցերեկը -3 աստիճան է սպասվում, փետրվարի 7-ի ցերեկը՝ -1, իսկ 8-ի, 9-ի ցերեկն արդեն +2 է սպասվում: