5 փետրվարի 2017 - 15:41 AMT
ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի մարմինը

Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիվերսիայի փաստի հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում վարվող քրգործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկար:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում: