6 փետրվարի 2017 - 10:13 AMT
Երևան-Արարատ ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել

Փետրվարի 6-ին, ժամը 09.14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: