6 փետրվարի 2017 - 10:31 AMT
«Սաբալանի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը 5-րդն է

Իրանում ավարտված «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ է տոնել, Հրայր Սիմոնյանը պարտվել է, իսկ Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը խաղացել են ոչ ոքի։

Արդյունքում՝ Հովհաննես Գաբուզյանը 7․5 միավորով կիսել է 2-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրեց 5-րդ տեղը։ Մամիկոն Ղարիբյանը 6․5 միավորով դարձել է 12-րդը, Հրայր Սիմոնյանը 6-ով՝ 19-րդը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 5․5-ով՝ 29-րդը, գրում է Armchess.am-ը։

«Սաբալանի գավաթ» մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Իրանի ներկայացուցիչը՝ 8․5 միավորով։

Ավելի վաղ, Հովհաննես Գաբուզյանը դարձել էր «Սաբալանի գավաթ» կայծակնային մրցաշարի հաղթող։