ԱՄՆ ռեժիսորների գիլդիան (DGA) հայտարարել է իր մրցանակի դափնեկիրների անունները: «Գեղարվեստական ֆիլմում ականավոր ռեժիսորական նվաճումների» համար մրցանակը ստացել է «Լա Լա Լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելը:
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 4-ին Լոս Անջելեսում: Հաղթողները մրցանակ են ստացել ոսկե ռեժիսորական բազկաթոռի տեսքով:
Գլխավոր ռեժիսորական դեբյուտի համար պարգևը հանձնվել է Հարթ Դևիսին, որը նկարահանել է «Առյուծը» ֆիլմը: Դրամատիկ սերիալում ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է «Գահերի խաղը» սերիալի էպիզոդներից մեկի ռեժիսոր Միգել Սապոչնիկին: Կատակերգության ժանրում լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բեքքի Մարտինը` «Փոխնախագահը» սերիալի էպիզոդի համար, գրում է ՌԲԿ-ն:
Հունվարի 29-ին «Լա Լա Լենդ» մյուզիքլը նվաճել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի գլխավոր մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում:
ԱՄՆ ռեժիսորների գիլդիան և ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան կինոյի բնագավառի առաջատար կազմակերպություններ են, որոնք ի հայտ են բերում կինոյի մասնագետների տրամադրվածությունները «Օսկարի» մրցանակաբաժշխությանն ընդառաջ: