Աֆղանստանում ծայրահեղական իսլամիստական «Թալիբան» շարժման և կարավարական զորքերի առճակատման հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 11.418 խաղաղ բնակիչ: Այս տվյալներն են բերված ՄԱԿ փետրվարի 6-ի զեկույցում:
Ըստ համաշխարհային կազմակերպության, սա ռեկորդային ցուցանիշ է 2009-ից ի վեր, երբ ՄԱԿ-ը սկսկել է նման վիճակագրություն գրանցել, հայտնում է Deutsche Welle-ն:
2016-ին աֆղանական հակամարտությանը զոհ է գնացել 3498 խաղաղ բնակիչ, ևս 7.920-ը` վիրավորվել է: Գրեթե ամեն երրորդ սպանվածը երեխա է: 2015-ի համեմատ հակամարտությունից տուժածների քանակն աճել է 3 տոկոսով:
Ըստ զեկույցի հեղինակների, զոհերի իրական քանակը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ երկրի շրջաններից շատերը մատչելի չեն:
Աֆղանստանին աջակցող ՄԱԿ առաքելությունը ստեղծվել է 2002թ. մարտի 28-ին: 2015-ի հունվարի 1-ից Աֆղանստանում է գտնվում նաև ՆԱՏՕ-ի նոր առաքելությունը` «Վճռական աջակցություն» անվանումով: