6 փետրվարի 2017 - 14:01 AMT
2016-ին ՀՀ-ում ավելի քիչ կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվել

2016 թվականին պաշտոնապես գրանցվել է կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության 71 դեպք՝ 2015 թվականի 97-ի դիմաց:

Այդ մասին են հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Նվազել է նաև պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու դեպքերի առիթով հարուցված քրգործերի թիվը՝ 136 դեպք նախորդ տարվա 168-ի դիմաց:

Միաժամանակ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են ավելի քան 2 անգամ՝ հասնելով 2.527-ի: 2015 թվականին գրանցվել էր նման 1.076 դեպք:

9-ով ավելացել են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ հասնելով 58-ի: