6 փետրվարի 2017 - 17:59 AMT
Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. Ելույթ կունենա «Օշական» քառյակը

Փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:

Համերգի ընթացքում ելույթ կունենա «Օշական» քառյակը. Էկա Հորստկա (սոպրանո, հարվածայիններ), Արտակ Ասատրյան (դուդուկ), Աստղիկ Սնեցունց (քանոն), Գրիգոր Առաքելյան (հայկական վիոլա): Գեղարվեստական ղեկավար և մշակումների հեղինակ` Գրիգոր Առաքելյան:

«Օշական» քառյակի ներկայացվող ծրագիրը ներառում է հայ միջնադարյան երաժշտության գրեթե բոլոր ճյուղերը. հոգևոր, գեղջկական, էպիկական, գուսանական: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Առաքելյանի կողմից մշակված երգերը ներկայացնում են հայ միջնադարյան երաժշտարվեստը: