Հայաստանը կարող է վերացնել Եվրասիական Տնտեսական միության անդամ երկրներից ընկերություններին պետպատվերի կազմակերպման ժամանակ տրվող արտոնությունները:
Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հարցը կարող է քննարկվել ու հավանության արժանանալ կառավարության մոտակա նիստի ընթացքում:
Ինչպես հայտնում է «Սպուտնիկ-Արմենիան», նախարարը նշել է, որ ռուսական ընկերությունները մասնակցում են ՀՀ պետպատվերին, հայկականները ռուսաստանյանին՝ ոչ: Պատճառն այն է, որ ՌԴ-ում ընկերությունից պետպատվերին մասնակցելու համար պահանջում են ցույց տալ որոշակի ծավալի ապրանքաշրջանառություն:
Հայկական ընկերությունները՝ շուկայի փոքր ծավալի պատճառով, նման ապրանքաշրջանառություն չունեն: