Փետրվարի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում, Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Արարատի մարզում (բացի Վեդի քաղաքից) մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
ՀՀ տարածքում փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-10-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: