7 փետրվարի 2017 - 18:23 AMT
Ավիշայ Քոեն տրիոն համերգ կտա Երևանում

Հանրաճանաչ Ավիշայ Քոեն տրիոն առաջին անգան ելույթ կունենա Հայաստանում:

Տրիոն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան մայիսի 31-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգային ծրագրում. Ավիշայ Քոեն՝ բաս և վոկալ, Իտամար Դոարի՝ հարվածային գործիքներ, Օմրի Մոռ՝ դաշնամուր, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ավիշայ Քոենն իսրայելացի ջազային կոնտրաբասիստ է, կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող: