8 սեպտեմբերի 2007 - 16:08 AMT
Թուրքիան մտադիր է պատ կառուցել Իրաքյան Քրդստանի հետ սահմանագծում
Սաուդյան Արաբիայի, Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի օրինակով Թուրքիան մտադիր է 470 կմ երկարությամբ «անվտանգության պատ» կառուցել Իրաքյան Քրդստանի հետ սահմանագծում: Նախագծի արժեքը կկազմի 2,3 մլրդ դոլար, հաղորդում է Kurdistan.ru-ն, հղում անելով թուրքական «Yeni Safak» թերթին:

Նշենք, որ Իրաքյան Քրդստանը գտնվում է Իրաքի հյուսիսային մասում, որը սահմանակից է Սիրիային, Թուրքիային եւ Իրանին: Իրաքյան Քրդստանը զբաղեցնում է շուրջ 80 հազար քմ տարածք: