10 սեպտեմբերի 2007 - 19:07 AMT
Եթե քրդական պետություն ստեղծվի, այն կդառնա երկրորդ ոչ իսլամական պետությունը Մերձավոր Արեւելքում
Եթե Քրդստանի (Հյուսիսային Իրաք) եւ Թուրքիայի քրդական բնակչությունը միասնական պետություն ստեղծի, մեծ հավանականություն կա, որ դա կլինի երկրորդ ոչ իսլամական պետությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին հայտարարել է ամերիկացի պատմաբան Ռոբերտ Օլսոնը: Այդ թեման, Մերձավոր Արեւելքի քրդական բնակչության առջեւ ծառացած այլ թեմաների հետ մեկտեղ, քննարկվել է Յուտա նահանգի Հինկլիի ինստիտուտի քաղաքական-տնտեսական ընկերության «Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի քաղաքականությունը» խորագրով ամենամյա խորհրդաժողովի բացմանը, հաղորդում է Kurdistan.ru-ն:

Նշենք, որ Ռ.Օլսոնը Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր է, Մերձավոր Արեւելքի, Օսմանյան կայսրության եւ իսլամական պատմության մասնագետ: