Իսրայելի օդուժն ավիահարված է հասցրել սիրիական Էլ Կունեյթրա քաղաքին: Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռը գրոհել է Սիրիայի արևմուտքում գտնվող Էլ Բաաս քաղաքի բնակելի տներից մեկը: Նշվում է, որ ուղղաթիռը չի մտել Սիրիայի օդային տարածք: Հրթիռն արձակվել է «գրավյալ տարածքներից» հայտնում է ՌԲԿ-ն SANA գործակալության վրա հղումով:
Նշվում է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Սիրիայի ԶՈւ-ն այս գրոհը «աղաղակող է» որակել` նշելով, որ այն նպատակ ուներ «աջակցելու ավազակախմբերին»: Սիրիացի զինվորականները շեշտել են, որ հարձակումը «չի կարող ստիպել Սիրիայի բանակին հրաժարվել ահաբեկիչներին հետապնդելուց»:
2017-ի հունվարին սիրիական բանակի հրամանատարությունը հայտնեց, որ Իսրայելի ՌՕՈւ գնդակոծել են Դամասկոսից դեպի արևմուտք գտնվող Էլ Մեզզա ռազմական օդանավակայանը: Ըստ զինվորականների, մր քանի հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսին հարող տարածքից: