10 սեպտեմբերի 2007 - 19:30 AMT
Տնտեսական կապերը Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարկավոր է ակտիվացնել
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը: ԱԳ նախարարը երախտագիտությամբ նշեց ԱՊՀ, եվրոպական իսլամական ու նորանկախ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի, որի գլխավոր քարտուղարն էր պրն. Գալալը, եւ Հայաստանի գործակցությունը, որի շնորհիվ վերջին 14 տարիների ընթացքում Հայաստանից բազմաթիվ պաշտոնյաներ են վերապատրաստվել Եգիպտոսում: Վարդան Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Հայաստանի եւ Եգիպտոսի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Խոսելով գոյություն ունեցող նպաստավոր իրավապայմանագրային դաշտի մասին` զրուցակիցները նշեցին տնտեսական ոլորտում երկկողմ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: