9 փետրվարի 2017 - 13:55 AMT
Հունգարիայում բեռնատարում հայտնաբերվել են Ք.ա. IX դարի ուրարտական արտեֆակտներ

Հունգարիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ավարտվել են 2016-ին բեռնատարի մեջ հայտնաբերված իրանական, շումերական և ասորական գտածոների ուսումնասիրման աշխատանքները:

AP-հաղորդմամբ, արդյունքում վերականգնվել են Ք.ա. IX դարով թվագրվող արտեֆակտներ:

Ենթադրվում է, որ գտածոները, այդ թվում՝ սաղավարտ, փոքր զանգեր և ձիու թամբ, հայտաբերվել են ուրարտացի բարձրաստիճան զինվորական սպայի գերեզմանից:

Ոստիկանությունն իրերը հայտնաբերել է 2016-ի սեպտեմբերի 29-ին դեպի Լիտվա գնացող բեռնատարի սովորական զննության ընթացքում: Ազգությամբ թուրք վարորդը կմեղադրվի գողացված իրեր պահելու մեջ:

Photo. British Museum