10 փետրվարի 2017 - 10:00 AMT
ՀՀ ներմուծվող և արտահանվող ադամանդի ծավալը կրկնակի աճել է

2016 թվականին Հայաստան է ներմուծվել 160.200 կարատ ադամանդ: Պետական եկամուտների կոմիտեի հրապարակված տվյալների համաձայն՝ 2015-ի համեմատ ներմուծումը կրկնակի ավելացել է. 2015-ին Հայաստան է ներմուծվել 80.500 կարատ ադամանդ:

2016-ին ներմուծված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 58.735.800 ԱՄՆ դոլար՝ 2015-ի 35.603.900-ի դիմաց:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա, հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Հայաստանից արտահանվել է 69.500 կարատ ադամանդ. 2015-ի համեմատ, երբ արտահանվել էր 29.900 կարատ, աճը կազմել է 132.4%:

Արտահանման մաքսային արժեքն աճել է 51.46%-ով և կազմել մոտ 45 մլն դոլար։