10 փետրվարի 2017 - 12:04 AMT
«Պոբեդան» թույլ է տվել ուղևորներին փոխել թռիչքի ամսաթիվն ու երթուղին

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը «Աերոֆլոտ» խմբի անդամ է, թույլ է տվել ուղևորներին փոխել թռիչքի ամսաթիվն ու երթուղին հավելավճարի դիմաց: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» ընկերության մամուլի ծառայության վրա հղումով:

«Այժմ ուղևորը կարող է փոխել երթուղին և թռիչքի ամսաթիվը, ամրագրման դեպքում: Նոր ծառայության արժեքը 2000 ռուբլի է առանց սակագների տարբերությունը հաշվի առնելու»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Պոբեդայի» սակագների մեծամասնությունը փոխանակման ենթակա չէր` տոմսը կարելի էր փոխել միայն «Պրեմիում» սակագնով, որը որոշ լրացուցիչ ծառայություններ է ներառում: Նոր ծառայությունը հասանելի է ամրագրման համար ավիաընկերության բոլոր սակագներով, ներառյալ նվազագույնը, որը կազմում է 999 ռուբլի բոլոր մաքսատուրքերի հետ միասին:

«Պոբեդան» առաջին ռուսաակն լոուքոսթերն է: Ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում 37 ուղղությամբ, այդ թվում իրականացնում է 11 միջազգային թռիչք, այդ թվում Հայաստան, Գերմանիա, Կիպրոս, Իտալիա, Ավստրիա, Վրաստան և Ադրբեջան: