10 փետրվարի 2017 - 13:26 AMT
ՀԴԿ-ն դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձևավորվող դաշինքից: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս տեղեկատվությունը հաստատել է ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:

Մանրամասների մասին Սարգսյանը համապատասխան հայտարարությունով հանդես կգա, գրում է Armtimes.com-ը:

Հունվարի 17-ին «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) և Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան):

Դաշինքի համապետական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: