11 սեպտեմբերի 2007 - 19:25 AMT
Սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը
Սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Հանրապետության ղեկավարության հետ Ռ. Սիմոնսի հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման, ՀՀ-ի եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ եւ այլ ծրագրերում: