11 փետրվարի 2017 - 09:09 AMT
Աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում 13 հայ կա

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թվականի հունվարի վարկանիշային աղյուսակները: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հաղորդում է, որ այս անգամ հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 13 հայազգի ըմբիշ, 8-ը՝ Հայաստանից, 5-ը՝ արտերկրից:

Հունվար ամսվա ցանկերում հայ ըմբիշները հետևյալ դիրքերում են՝

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի աղյուսակը:

66 կգ քաշային կարգում երկրորդն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է: Հայ մարզիկից առաջ է միայն Ռիո-2016-ի եզրափակչում Միհրանի մրցակից, սերբ Դավոր Շտեֆանեկը: Նույն քաշային կարգի 15-րդ տեղում է Կարեն Ասլանյանը:

71 կգ քաշային կարգում 8-րդ հորիզոնականում Վարշամ Բորանյանն է:

75 կգ քաշային կարգում համապատասխանաբար 14-րդ և 15-րդ հորիզոնականներում են Արսեն Ջուլֆալակյանը և Կարապետ Չալյանը:

85 կգ կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:

Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկվում են տվյալ ամսվա արդյունքներով 20 ուժեղագույն ըմբիշները: