11 փետրվարի 2017 - 12:34 AMT
Ֆիլիպիններում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպիններում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Reuters-ի հաղորդմամբ, աղետի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել ավելի քան 100 մարդ: Նշվում է, որ վերջին հարյուր տարվա ընթացքում սա Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, գրանցվել է 89 ստորգետնյա ցնցում: Տասնյակ տներ ավերվել են, վնասվել են էլեկտրագծերը:

Իրականացվում են որոնողական աշխատանքեր: Սեյսմոլոգները չեն բացառում, որ ցնցումները կարող են շարունակվել: