ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Ուոտֆորդի» հետ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում խաղադաշտ դուրս կգա «Յունայթեդի» մեկնարկային կազմում, Dailystar.co.uk-ին հղումով գրում էArmfootball.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոտֆորդ» խաղը կկայանա փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել «Հ2» և «Футбол 1» հեռուստաալիքներով:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում երկրպագուների համար կազմակերպված քվեարկությամբ հունվարին Հենրիխ Մխիթարյանի՝ «Ուիգանի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ՊԼ-ի լավագույն գոլը: