Freemuse խոսքի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում արվեստի և արվեստագետների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, կիրառվող գրաքննության ու իրավունքների ոտնահարման վերաբերյալ տարեկան զեկույցը:
Թուրքիան հայտնվել է աշխարհում արվեստի նկատմաբ ամենաշատ ոտնձգություններ իրականացնող երկրների առաջին տասնակում` զբաղեցնելով 7-րդ տեղը, թուրքական Diken.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Աղբյուրը նշում է, որ 2015-ին 12-րդ տեղը զբաղեցրած Թուրքիայի` միանգամից 6 հորիզոնականով հետընթացին նպաստել է 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը: 2 անգամ երկարաձգված եռամսյա արտակարգ դրությունների պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով տեղի ունեցած բազմաթիվ ճնշումներից շատերը կազմակերպությունը գրանցել է արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ:
Ըստ զեկույցի` 2016-ին Թուրքիայում տեղի է ունեցել արվեստի բնագավառում խոսքի ազատությանը միտված 23 խախտում, անազատության մեջ գտնվող արվեստագետների թիվը 2-ից հասել է 11-ի, հարձակում է տեղի ունեցաել 3 արվեստագետի և նրանց գործերի նկատմամբ, 2-ն էլ սպառնալիքներ են ստացել:
Ցուցակի առաջին տասնյակում են գտնվում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուվեյքը, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը Պակիստանը, Իրանը: