11 փետրվարի 2017 - 17:22 AMT
Կուալա Լումպուրում առաջին անգամ հայկական պատարագ մատուցվեց

Կուալա Լումպուրի Սբ Միքայել հրեշատակապետ եկեղեցում (ռուս ուղղափառ) առաջին անգամ մատուցվել է պատարագ՝ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի առաջնորդությամբ:

Յազիչյանը Մայանմարի և Բանգլադեշի հոգևոր ներկայացուցիչն է Արևելքում: Պատարագին ներկա էին համայնքի բոլոր անդամները, հյուրեր, հայեր, որոնք բնակվում են Մալազիայի Ջոհոր Բահրու շրջանում, ինչպես նաև Ինդոնեզիայում բնակվող հայեր։

«Մալազիայում այսօր չունենալով Հայ Առաքելական եկեղեցի՝ բարձր գնահատանքի է արժանի այն ջանք ու եռանդը, սերն ու նվիրումը, որ չի խնայվել այս գեղեցիկ տեսլականն իրականություն դարձնելու համար», - ասել է Զավեն վարդապետ Յազիչյանը:

Արարողություններից հետո եկեղեցու սրահում տեղի է ունեցել ճաշկերույթ:

Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16- 17-րդ դարերից։ Այնտես հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով՝ նրանց առաջնային նպատկ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։ Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում, որը Հարավ-Արևելյան Ասիայի թերակղզիներից է՝ Հնդկաչին թերակղզու հարավային մասը։

Հայերը հաստատվել են Պենանգ նահանգ ի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակությանին և ճարտարեապետական ձևավորման պատմությունը մեջ: Մինչև այսօր Ջորջթաուն քաղաքում, ամենահայտնի փողոցն անվանում է Արմենիան Սթրիթ կամ Լեբուհ Արմենիա (Armenian Street, Lebuh Armenian): Այս փողոցն իր շինություներով Պենանգի պատմության անջնջելի մասնիկն է: