13 փետրվարի 2017 - 10:35 AMT
Շախմատիստ Տիգրան Հարությունյանը 5-րդն է Պորտուգալիա Օփենում

«Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Տիգրան Ղարամանն ու Կարեն Գրիգորյանը պարտվել են և մրցաշարը ավարտել 6 միավորով՝ զբաղեցնելով 16-րդ և 17-րդ տեղերը։

Իսկ Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել մրցաշարի միանձնյա առաջատար Էդուարդո Բոննելիի հետ։ Հենց վերջինս էլ 8 միավորով դարձել է «Պորտուգալիա Օփենի» հաղթող։ 7․5 միավորով 2-րդը դարձավ Սերբիայի ներկայացուցիչը, իսկ 6 մասնակից, այդ թվում և Տիգրան Հարությունյանը, 7 միավորով կիսել են 3-8-րդ տեղերը։

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչը, իսկ Հարությունյանը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, գրում է Armchess.am-ը:

«Պորտուգալիա Օփենը» նվիրված էր Պորտուգալիայի շախմատի ֆեդերիացիայի հիմնադրման 90 ամյակին։ Մրցաշարին մասնակցել է 34 երկրի 173 շախմատիստ, որոնց թվում 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 15 վարպետ: