14 փետրվարի 2017 - 09:23 AMT
Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 35 անգամ

Փետրվարի 13-ին և լույս 14-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է մոտ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը՝ ականանետերից, 8-ը՝ նռնականետերից: